ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գերադասում եմ «քոլեցի» մնալ

Գերադասում եմ «քոլեցի» մնալ
12.04.2019 | 02:25

Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց, հետխորհրդային երկրներում իրենց «տեսակի ու նախասիրությունների» մասին բարձրաձայնեցին մի շարք տարօրինակ խմբեր: Անցած երեք տասնամյակների ընթացքում դրանցից միայն երկուսին հաջողվեց լիովին արմատավորվել մեր երկրում՝ աղանդավորներին ու սեռախեղներին: Հենց վերջիններիս մասին էլ ցանկանում եմ խոսել:


90-ականներին ծնունդ առած և 2000-ականներին արդեն իրենց իրավունքների մասին բացեիբաց բարձրաձայնող այս խումբը, որը ժամանակի ընթացքում ստացավ ԼԳԲՏ անվանումը, այսօր իսկական պատուհաս է դարձել մեր պետության համար, ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր: Արևմտյան ուժերի կողմից ֆինանսավորվող այդ խմբերը տարբեր տարիներին տարբեր սանձարձակություններ են թույլ տվել, որոնցից ամենացնցողն ու մեր ազգի համար նվաստացուցիչը բոլորովին վերջերս՝ ապրիլին 5-ին Ազգային ժողովում Լիլիթ վերանվանված երբեմնի Վաղինակի ելույթն էր: Այո՛, խոսքը, սեռափոխված տրանսգենդերի մասին է:


Իհարկե, մինչ այդ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն արդեն հասցրել էր ԱԺ-ում մի քանի անգամ, մեղմ ասած, անբարո հայտարարություններով հանդես գալ, բայց վերոհիշյալ դեպքն ուղղակի ապտակ էր հասարակությանը.
Ինչպես սպասվում էր, բողոքի ակցիա կազմակերպվեց: Ապրիլի 8-ին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին Ազգային ժողովի դիմաց և բացատրություն պահանջեցին ԱԺ ղեկավարությունից, մասնավորապես՝ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանից: Վերջինս այդպես էլ չերևաց ժողովրդի աչքին, փոխարենը, կատարվածի ողջ պատասխանատվությունը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վրա բարդելով, ներկաներին մոտեցավ Ալեն Սիմոնյանը: Նա իր հետ բերել էր փաստաթուղթ, որտեղ ապրիլի 5-ին ելույթ ունեցողների անուններն էին, ամենավերջում՝ Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը: Բայց Ալեն Սիմոնյանը մոռացավ կամ չցանկացավ ասել՝ տրանսգենդերին ԱԺ հրավիրողը, որը, ի դեպ, ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, Նաիրա Զոհրաբյանին տեղյակ պահե՞լ էր նրա ով լինելը, թե՞ ոչ: Վերջինս հակառակն է պնդում, ավելին՝ սպառնում է դատի տալ Ալեն Սիմոնյանին, եթե հրապարակավ չհերքի իրեն ուղղված մեղադրանքները:
Ընթացքում հավաքվածներին մոտեցան նաև ԲՀԿ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ հայ ավանդական ընտանիքի ջատագով Գևորգ Պետրոսյանը: Վերջինս ողջունեց բողոքի ակցիան և հայտարարեց, որ այս պայքարն իր սրտով էլ է:
ԱԺ էր եկել նաև Բյուրավանի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազարը, որը, հավաքվածների պահանջով, ցանկանում էր ԱԺ-ի ներսում խունկ ծխել և օրհնել, ինչը թույլ չտվեցին ՔՊ անդամները, պատճառաբանելով, թե հակահրդեհային համակարգը կմիանա: Այստեղ անհնար է չծիծաղել, որովհետև հակահրդեհային համակարգի մասին խոսում է մի խմբակցության անդամ, որը մոտավորապես մեկ տարի առաջ, ԱԺ նիստերի դահլիճում այնպիսի ծուխ ու մուխ էր առաջացրել, որ հանգիստ կարելի էր ծխահարվել:


Որպես ակցիայի մասնակից, ինձ համար անհասկանալի մնաց ԱԺ գլխավոր մուտքի աստիճանների վրա ինքնաձիգով պահնորդների ստեպ-ստեպ հայտնվելու երևույթը, նրանք աստիճանների վրա, մանավանդ օրվա այդ ժամերին, չեն կանգնում։ Չեմ ուզում հավատալ, որ դրանով փորձում էին վախ ներշնչել մարդկանց, որոնց մեջ գրկի երեխաներ էլ կային: Ի դեպ, զինված պահնորդի ու ժողովրդի արանքում մեծ թվով ոստիկաններ կային:


Մանրամասները շատ են, ասելիքը՝ նույնպես, բայց անդրադառնանք դեպքի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ժողովրդի ընտրյալը, ո՛չ ավել-ո՛չ պակաս հայտարարեց, որ 2015 թ. նախկին իշխանություններն են տրանսգենդերին ՀՀ անձնագիր տվել, իր ձևակերպմամբ՝ «օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով»: Ավելին, ընդգծելով, որ ելույթը հնչել է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած լսումների շրջանակներում, Փաշինյանը «հարց տվեց բոլորին»՝ աղջկա վերածված տղան մա՞րդ է, թե՞ ոչ: Ավելին՝ եթե տրանսգենդերն անձնագիր ունի, պարտավոր են լսել նրան:
Հավելեմ, որ եթե նոր իշխանություններն իրոք հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանությամբ, թող անդրադառնան սեռով պայմանավորված աբորտներին, կարծեմ՝ ոմանք աղջիկ երեխաներ չեն սիրում, չէ՞, թող դրանով զբաղվեն, դա միաժամանակ նաև կանանց իրավունքների պաշտպանություն է, ի տարբերություն ոչինչ չտվող ֆորումների ու գրքերի:


Որպես վերջաբան, ցանկանում եմ նշել, որ անբարոյականության դեմ պայքարը շարունակվելու է՝ հոգեպես ու ֆիզիկապես: Ազգային արժանապատվությունը վեր է ամեն ինչից, թող ով ինչ ուզում է խոսի, և եթե պետք է առաջադեմ պետություն դառնանք անբարոյականությունը հանդուրժելով, ներեցեք, ես գերադասում եմ «հետամնաց» էլ մնալ, մնալ լեռնցի, սարեցի, քոլեցի։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 20837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ